Անգլիական Sun-ը տեղեկացնում է, որ բավական մեծ գումարներ կստանան
Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները, եթե կարողանան հռչակվել Անգլիայի
Պրեմիեր լիգայի չեմպիոն և նվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը:
Նշվում է, որ երկու մրցաշարերում հաղթանակից հետո, Մանչեսթեր Յունայթեդի
լավագույն 18 ֆուտբոլիստների մեջ (ընտրվում է խաղադաշտում անցկացրած
ժամանակի և անձնական արդյունքների սկզբունքով) կբաժանվի 10 միլիոն եվրո:
Մասնավորապես, ամեն հաղթանակի համար, յուրաքանչյուր
ֆուտբոլիստ ստանալու է 5 հազարական եվրո, իսկ վաստակած ամեն միավորի համար
համար՝ 1700 եվրո: Այնուհետև, 1.5 միլիոն եվրո կբաժանվի նրանց միջև
առաջնությունում չեմպիոնության, իսկ 2.8 միլիոն՝ ՉԼ-ում հաղթանակի հասնելու
համար:
|