|
Բրիտանական Daily Mail-ի տեղեկատվության համաձայն, Մադրիդի Ռեալի
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է Կակա-Լեմպարդ փոխանակություն
կատարել Չելսիի հետ:
Նշվում է, որ Արքայական ակումբից շուրջ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ
կպահանջվի, որպեսզի իրականացնեն Մոուրինիոյի ցանկությունը և Ռեալ բերեն
Չելսիի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: Այդ պատճառով, ըստ աղբյուրի,
հավանական է, որ Ռեալը` Լեմպարդի փոխարեն առաջարկի Կակային, ում նկատմամբ
երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է ցուցաբերում Չելսին:
|