Ուդինեզեի հարձակվող Անտոնիո դի Նատալեն, այս մրցաշրջանի ընթացքում խփած 28 գոլերը նվիրել է իր քննադատներին:
«Իմ 28 գոլերը նվիրում եմ այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե, այս
մրցաշրջանում, ինձ համար դժվար կլինի նույնիսկ 10 գոլ խփելը»,- մեջբերում է
ֆուտբոլիստի խոսքերը Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում խփած իր 28 գոլերով, Անտոնիո դի
Նատալեն գլխավորում է Իտալիայի Ա Սերիայի ռմբարկուների ցուցակը: Նա երկու
գոլ ավելին է խփել, քան երկրորդ տեղում գտնվող Էդիսոն Կավանին, ով այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ այս մրցաշրջանում:
|