Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 4
Հյուրեր: 4
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 1 » Դոնեցկի Շախտյորը պարտվեց. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
22:06
Դոնեցկի Շախտյորը պարտվեց. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Դոնեցկի Շախտյորը պարտվեց. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Կիեւում` Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտում, տեղի "Դինամոն" հյուրընկալել էր Ուկրաինայի առաջնության միանձնյա առաջատար Դոնեցկի "Շախտյորին", որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

Պարտությունը որեւէ կերպ չէր կարող ազդել "Շախտյորի" առաջատար դիրքերի վրա, ինչն էլ երեւի թե իր ազդեցությունն ունեցավ հանդիպման ելքի վրա: Օլեգ Գուսեւի ձեւակերպած դուբլը եւ Անդրեյ Շեւենկոյի խփած գնդակը 3-0 հաշվով հաղթանակ պարգեւեցին դինամոյականներին, որոնք այս հաղթանակից հետո վաստակեցին 59 միավոր եւ շարունակում են ընթանալ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:

Իսկ Դոնեցկի "Շախտյորը" մրցաշարային աղյուսակը գլխավորում է իր վաստակած 67 միավորով:

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ "Շախտյորի" մեկնարկային կազմում եւ բավական ակտիվ էր:

Ուկրաինայի առաջնության հաջորդ տուրում կայանալու է Դոնեցկի դերբին. միմյանց դեմ են դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի 2 կիսապաշտպանները` Հենրիխ Մխիթարյանը եւ Կառլեն Մկրտչյանը, Դոնեցկի "Շախտյորի" եւ Դոնեցկի "Մետալուրգի" կազմերում համապատասխանաբար:
Просмотров: 301 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031