El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարող է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից:
Համաձայն աղբյուրի, նրա հեռանալու պատճառը պայմանավորված է Արքայական
ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ ունեցած լարված
հարաբերություններով:
Նշվում է նաև, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայն չէ, որ
Վալդանոն հեռանա, քանի որ նրա հետ երկար ճանապարհ է անցել և շատ
հաջողություններ արձանագրել: Սպասվում է, որ Պերեսը կխնդրի արգենտինացուն,
որպեսզի նա չդիմի նման քայլի:
|