"Մանչեսթեր Յունայթեդի”
գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի` "Շալկեի” հետ այսօր
կայանալիք կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման նախաշեմին կիսվել է իր
ակնկալիքներով, հաղորդում է sports.ru-ն:
"Հույս ունեմ, որ մեր թիմը գիտակցում է այդ հանդիպման ողջ կարևորությունը: Մենք պետք է ջանք չխնայենք եզրափակչում հայտնվելու համար:
Եթե հիշենք նախորդ մրցաշրջանը, ապա
Անգլիայի առաջնության որոշիչ մրցավեճում մենք սեփական հարկի տակ զիջեցինք
"Չելսիին”: Այդ հանդիպմանը մենք շատ հոգնած էինք, քանի որ դրանից առաջ
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում հանդիպել էինք "Բավարիայի” հետ: Այդ իսկ
պատճառով այս անգամ ես հաշվի եմ առել այդ փաստը կազմն ընտրելիս: Մեզ երկու
լուրջ հանդիպումներ են սպասվում: Դրանք երկուսն էլ հավասարաչափ կարևոր են
մեզ համար: Ի տարբերություն Գերմանիայում կայացած առաջին մրցավեճի` կազմում
որոշակի փոփոխություններ կլինեն:
Եվրագավաթներում մենք ավելի
բարձր մակարդակ ենք ցուցադրում: Միգուցե բանը նրանում է, որ այդ
հանդիպումները մշտական բնույթ չեն կրում: Իսկ Պրեմիեր լիգան անդադար պայքար
է: Դա ուժեղացնում է մրցակցության զգացումը: Փոխարենը` եվրագավաթներում
մենք կարողանում ենք տարբեր խաղաոճերով գործել, ինչն էլ միգուցե թույլ է
տալիս մեզ ավելի կենտրոնացած լինել”, - շոտլանդացու խոսքերն է մեջբերում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
|