Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Ռեալի հետ կայացած
հանդիպումից հետո, շնորհավորել է իր ֆուտբոլիստներին և Արքայական ակումբին:
«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, երկրպագուներին և Ռեալին, որը
մինչև վերջ պայքարեց մեզ հետ: Ինչ վերաբերում է խաղին, ապա՝ առաջին
խաղակեսում մենք շատ լավ հանդես եկանք: Արդյունքում՝ Իկեր Կասիլիասը
ցուցադրեց իր բարձր կարգը: Երկրորդ խաղակեսում, մենք արդեն չգործեցինք
այդպիսի բարձր տեմպով, սակայն հանդես եկանք ոչ վատ: Կիրակի օրը, մեզ
սպասվում է հանդիպում Էսպանյոլի հետ, ում հետ միշտ դժվար է լինում»,-
մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը AS-ը:
Կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչը չի ցանկացել խոսել մրցավարության
մասին՝ խնդրելով, որ թույլատրեն իրեն և թիմին վայելել հաղթանակը:
|