Այսօր, Ֆուտբոլի պատմության և
վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS), հրապարակել է աշխարհի
ուժեղագույն ակումբների վարկանիշային հերթական աղյուսակը։
Աշխարհի 400 ակումբներից բաղկացած
աղյուսակում, Հայաստանը ներկայացնում է միայն Երևանի Փյունիկը, որը,
վարկանիշային 66 միավորով, տեղ է զբաղեցրել 323-328-րդ հորիզոնականներում։
Հարկ է նշել, որ Հայաստանի վերջին տարիների չեմպիոնը, նախորդ աղյուսակում,
հանգրվանել էր 320-332-րդ հորիզոնականներում։
Վարկանիշային աղյուսակը, այժմ գլխավորում է Բարսելոնան՝ նախկինի համեմատ
փոխարինելով Միլանի Ինտերին: Կատալոնյան ակումբին, մինչև տասներորդ
հորիզոնական, հաջորդում են՝ Մադրիդի Ռեալը, Պորտոն, Մանչեսթեր Յունայթեդը,
Ինտերը, Պորտու Ալեգրեն, Վիլյառեալը, Մանչեսթեր Սիթին, Զենիթը, ՊՍԺ-ն և:
|