Միլանի Ինտերի տեխնիկական քարտուղար Լուիս Սուարեսը նշել է, որ
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չի լինի աշխատել միլանյան
ակումբում:
«Երբ մենք նրա հետ հանդիպեցինք դեկտեմբերին, նա ասաց, որ երջանիկ կլինի
գալ Միլան և գլխավորել Ինտերը,- հղում անելով Footbal Italia-ին՝ մեջբերում
է Սուարեսի խոսքերը Սպորտ Էքսպրեսը,- վստահ եմ, որ Պեպը չի չի կարող
մերժել Մասիմո Մորատտիին: Ես վաղուց եմ ծանոթ նրա հետ և, կարծում եմ, նա
կցանկանար գլխավորել միլանյան ակումբը և թիմի հետ հասնել ամենաբարձր
արդյունքների»:
Նշվում է նաև, որ իր հերթին, Գվարդիոլայի ներկայացուցիչները վստահեցրել
են, որ իսպանացի մասնագետը կաշխատի Բարսելոնայի հետ առնվազն մինչև 2012 թ,
այսինքն՝ մինչև իր և կատալոնյան ակումբի միջև գործող պայմանագրի ավարտը:
|