Ինտերի նախագահ Մասիմո Մորատտին հայտարարել է, որ ցանկություն
ունի ձեռք բերել Բելգիայի հավաքականի և ֆրանսիական Լիլի հարձակողական ոճի
կիսապաշտպան Էդեն Ազարին: Նա նշել է, որ իր որդին միշտ ցանկացել է Ինտերում
տեսնել Ազարին: Բացի այդ, Մորատտին խոսել է Մանչեսթեր Սիթիի՝ Սամուել
Էտո'Օի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին:
«Չեմ կարող ասել գործողությունների մասին, սակայն նա, վստահաբար, շատ
հետաքրքիր ֆուտբոլիստ է: Իմ որդին միշտ ինձ ասել է, որ պետք է ձեռք բերենք
Ազարին»
«Եթե Սիթին հիանալի առաջարկ ներկայացնի Էտո'Օի համա՞ր:
Խոսակցությունները չեն վնասում, սակայն այս պահին չկա որևէ առաջարկ»,- ասել
է Մորատտին:
|