Главная » 2011»Май»12 » Ինյեստա. Այժմ վայելելու ենք մեր հաղթանակը
14:11
Ինյեստա. Այժմ վայելելու ենք մեր հաղթանակը
13:52
12.05.2011
Ոչ-ոքի ավարտելով "Լևանտեի”
հետ հանդիպումը` "Բարսելոնան” ժամանակից շուտ նվաճեց Իսպանիայի առաջնության
հաղթողի կոչումը: Այսպիսով, կատալոնացիներն իրենց 21-րդ տիտղոսը նվաճեցին:
"Մենք շատ երջանիկ ենք, այժմ մենք պետք է վայելենք
Պրիմերայում տոնած մեր հաղթանակը: Առաջնությունը հաղթելու համար պետք
հնարավորինս շատ ջանքեր գործադրել”, - ասել է Ինյեստան:
"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին ընդգծել է, որ հերթական մրցանակը Խոսեպ Գվարդիոլայի սաներին համառ պայքարի արդյունքում է տրվել:
"Մեզ
համար շատ դժվար էր հաղթել այս առաջնությունը: Թիմն արժանի է գովեստի: Ես
կցանկանայի շնորհավորել "Բարսայի” բոլոր երկրպագուներին: Նրանք արժանի էին
այս հաջողությանը”, - նշել է Չավին:
Թիմի դարպասապահ
Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ նվաճած 4 տիտղոսներից այս մեկն ամենաբարդը
տրվեց: "Մեզ համար շատ դժվար էր, քանի որ ԶԼՄ-ների կողմից ճնշումը մեծ էր,
բայց մենք կարողացանք խուսափել դրանից: Մենք համառ պայքար մղեցինք և
արժանիորեն չեմպիոն ճանաչվեցինք”, - ասել է Վալդեսը: