Լիվերպուլի առաջատար Սթիվեն Ջերարդն իր ուրախությունն
էարտահայտել այն փաստի կապակցությամբ, որ իր ակումբն ու թիմի գլխավոր
մարզիչ Քենի Դալգլիշը երեք տարվա նոր պայմանագիր են ստորագրել: Նա նշել է
նաև, որ իրենք կկարողանան Դալգլիշի ղեկավարությամբ պայքարել ամենաբարձր
տեղերի համար:
«Դա շատ լավ նորություն է: Ուրախ եմ, որ Քեննին կաշխատի թիմի հետ
առնվազն ևս երեք տարի: Դա թույլ է տալիս հուսալ Լիվերպուլի պայծառ ապագայի
մասին»
«Դալգլիշը հենց այն մարդն է, ով պետք է ակումբին: Այնպիսի մարզիչը,
ինչպիսին ինքն է, միշտ տրվում է աշխատանքին՝ արդյունքի հասնելու համար: Ես
հավատում եմ, որ իր ղեկավարությամբ կարող ենք պայքարել չեմպիոնության
համար»,- մեջբերում է Ջերարդի խոսքերը՝ Sky Sports-ը:
|