Մադրիդի "Ռեալը" պատրաստ է մրցաշրջանի ավարտին խելամիտ գնով վաճառել Կակային :
Ինչպես հաղորդում է AS-ը, ակումբի
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, նախագահ Ֆլորենտինո Պերեսը, խորհրդական
Զինեդին Զիդանը և փոխնախագահ Խոսե Անխել Սանչեսը ամառային տրանսֆերային
քաղաքականությանը նվիրված հանդիպում են անցկացրել:
«Էսպանյոլի» խաղացող Խոսե Կալյեխոնի
հետ պայմանագիրն արդեն պատրաստ է, ինչպես նաև սպասվում է դորտմունդյան
«Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինի ժամանումը: Պեդրո Լեոնը, Սերխիո
Կանալեսը, Ֆերնանդո Գագոն և Դուդեկը այս ամառ կլքեն ակումբը:
Եթե Կական լավ առաջարկ ստանա, որը կարդարացնի «Ռեալի» բոլոր սպասումները, նա նույնպես կհեռանա ակումբից:
Լուսանկարը` AP Photo-ի
|