Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 12 » Կառլեն Մկրտչյան. Մխիթարյանի ճանապարհով եմ գնում
14:15
Կառլեն Մկրտչյան. Մխիթարյանի ճանապարհով եմ գնում
Կառլեն Մկրտչյան. Մխիթարյանի ճանապարհով եմ գնում
15:02 12.05.2011

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Մետալուրգի” կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:


Փյունիկի մասին


"Հայաստանի ուժեղագույն թիմում` "Փյունիկում”, ես իմ նորամուտը նշել եմ 2007թ.-ին: Ամեն տարի մենք ոսկե մեդալներ էինք նվաճում, մասնակցում էինք Չեմպիոնների լիգայի որոկավորման փուլին: Այդ ակումբում ես բավական մեծ փորձ եմ ձեռք բերել: Մասնագետների և երկրպագուների կարծիքով, ես ճանաչվել եմ 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Չեմ թաքցնի, այդ փաստն իսկապես շատ հաճելի էր”:


Հայաստանի հավաքականի մասին


"Հիմանական կազմում  ինձ վստահում են կենտրոնական պաշտպանի իմ սիրած դիրքը: Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականը լավ ֆուտբոլ է ցուցադրում և ունի բոլոր նախադրյալները խմբից դուրս գալու համար: Այո, մեր խմբում հանդես են գալիս այնպիսի ուժեղագույն ընտրանիներ, ինչպիսիք են Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի թիմերը: Բայց մենք հաղթել ենք սլովակներին, մարտին ոչ-ոքի ենք խաղացել ռուսների հետ: Ես խաղացել եմ ինչպես պատանեկան, այնպես էլ երիտասարդական հավաքականներում: Այնպես որ միջազգային փորձ ունեմ”:

Մետալուրգ տեղափոխվելու մասին

"Հայաստանում հիանալի գիտեն, թե որքան ուժեղ է Ուկրաինայի առաջնությունը: Մեր երկրում "Մետալուրգ” ակումբը սիրում են, այս թիմի հանդիպումների մեծամասնությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Բացի դրանից, լավագույնս ինձ ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանը: Ավելի վաղ նա հանդես է եկել "Փյունիկում”, այնուհետև տեղափոխվել է "Մետալուրգ”: Ստացվում է, որ ես գնում եմ նրա ճանապարհով”:


"Ինձ դուր եկավ ինչպես թիմը, այնպես էլ մրցաշարի մակարդակը: Կարծում եմ, Ուկրաինայի առաջնությունն աշխարհի 10 ուժեղագույն առաջնություններից մեկն է: Այժմ ես պետք է առաջադիմեմ և կարողանամ օգտակար լինել "Մետալուրգին”: Թիմի բազան հիանալի է: Այստեղ կա այն ամենն, ինչ հարկավոր է արդյունավետ աշխատանքի համար: Մեր մարզադաշտը շատ հարմարավետ է, իսկ խոտածածկի որակը շատ լավն է: Ֆուտբոլիստների համար դա կարևոր է”:
Просмотров: 324 | Добавил: GRO | Теги: Կառլեն Մկրտչյան. | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031