Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 14
Հյուրեր: 14
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 7 » ԿԱՐԱԿՆԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԿՈՂՔԻՆ ԱՇԽԱՏԵԼԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է»
15:59
ԿԱՐԱԿՆԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԿՈՂՔԻՆ ԱՇԽԱՏԵԼԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է»

«Սևիլյայի» դեմ խաղալու է մի թիմ, որի միակ նպատակը հաղթելն է»,-հայտարարել է Կարանկան:

Աիտոր Կարանկան «Ռեալի» վերջին մարզումից հետո հանդիպեց լրագրողներին`խոսելու «Սևիլյայի» դեմ առաջիկա խաղի մասին: Թիմի երկրորդ մարզիչը հավաստիացնում է, որ «Սևիլյայի» դեմ այսօրվա հանդիպումը բարդ է ստացվելու, բայց «Ռեալը» ամեն ինչ անելու է հաղթելու համար. «Խաղալու է մի թիմ, որը հաղթելու համար է ժամանել խաղադաշտ: Մեր բոլոր ֆուտբոլիստները կարևոր են թիմի համար»: Միաժամանակ բասկ մազրիչը ընդգծեց, որ ինքը հպարտ է Մոուրինյոյի պես մասնագետի կողքին աշխատելու համար:

«Ռեալի» երկրորդ մարզիչը ուզում է թերթել վերջին շաբաթների տհաճ իրադարձությունների էջը և կենտրոնանալ Լա լիգայի հերթական տուրի վրա: Ուեֆայի կողմից Մոուրինյոյի որակազրկման մասին նրա տեսակետը շատ պարզ էր. «Այսպիսի որակազրկումների արժանանալը միշտ էլ տհաճ է, մանավանդ, երբ չգիտես պատժի պատճառը: Ակումբն արդեն պարտրատվում է բողոքարկել այս անհասկանալի որոշումը»:

Կարանկան դասվում է այն մարդկանց շարքին, որ յուրահատուկ հիացմունքով ու հարգանքով են խոսում Մոուրինյոյի մասին. «Մոուրինյոն վայելում է ամբողջ ակումբի հարգանքն ու աջակցությունը: Անձամբ ինձ համար մեծ պատիվ է նրա կողքին աշխատելը, և ութ ամիս համատեղ աշխատանքի ընթացքում ավելի եմ համոզվում դրանում: Դեռ չորս տարվա պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ և այն խզելու ոչ մի պատճառ չկա: Երանի Մոուրինյոն նույնպես շարունակի աշխատել «Ռեալում»:

Խոսելով «Սևիլյայի» հետ խաղի մասին`Կարանկան նշեց. «Վաղը խաղալու է մի թիմ, որի գլխավոր նպատակը հաղթելն է: Մեր կազմը մարտունակ է լինելու: Բիլաբաոյում հաղթեցինք պարզ եղանակով, Վալենսիայում գոլառատ ու հաջող խաղ ցուցադրեցինք, «Սարագոսայի» հետ պայքարը հաջող չդասավորվեց և ստիպված եղանք փոփոխություն կատարել`դաշտ հանելով այն ֆուտբոլիստներին, որոնց որոշել էինք մի փոքր հանգիստ տալ: Սակայն մեզ համար բոլոր ֆուտբոլիստներն էլ կարևոր են»:

Բենզեմայի կարգավիճակի մասին հարց ստանալով`Կարանկան նշեց, որ ֆրանսիացին շատ կարևոր խաղացող է «Ռեալի» համար. «Բարսելոնայի» հետ խաղում նրա բացակայությունը իր ազդեցությունն ունեցավ հանդիպման ելքի վրա: Կարիմը շատ կարևոր ուժ է մեզ համար, մենք գոհ ենք նրանից: Նա բազում կարևոր ու գեղեցիկ գնդակներ է խփել, դեռ երիտասարդ է, ու համոզված եմ, որ նրա լավագույն ժամանակները դեռ առջևում են: Նա մեր թիմի ապագան է»:
Image

Image

Image

Просмотров: 367 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031