Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 3 » ԿԱՐԱՆԿԱ.«ԻՐ 109 ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅՍ ԹԻՄԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ»
13:24
ԿԱՐԱՆԿԱ.«ԻՐ 109 ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅՍ ԹԻՄԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ»

Գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան ելույթ ունեցավ մամլո ասուլիսի ժամանակ: Նախկին խաղացողը հայտնեց իր դժգոհությունը այն բանի համար, որ ՈՒԵՖԱ-ն մերժել է «Ռեալի» հայցը:

«Վաղըվա խաղը մղվել է հետին պլան կապված ՈՒԵՖԱ-ի այսօրվա որոշման հետ: ՈՒԵՖԱ-ն ամեն տեղ քարոզում է արդար խաղ, բայց բոլորը տեսան, թե ինչ էր կատարվում նախորդ չորեքշաբթի «Բեռնաբեուում», բայց ոչ մեկը դրան չարձագանքեց: Ֆուտբոլը մեծ արժեքներ է ներկայացնում, բայց վաղվա խաղը կորցրել է իր նշանակությունը: ՈՒԵՖԱ-ն անպատիժ թողեց այն արարքը, որը որ արգելվում է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգով, բայց սրանից երկու ամիս առաջ չգրված օրենքը խախտելու համար պատժեցին մեզ»:

«Հերթական անգամ մենք նկատում ենք, որ կան տարբեր կարծիքներ: Մի քանի ամիս առաջ Մոուրինյոն ու մեր խաղացողներից ոմանք պատժվեցին մի բանի համար, որը չի արգելվում կանոնակարգով: Բայց այն, ինչ կարելի է շատ պարզ տեսնել կանոնակարգում, խախտվեց ու մնաց անպատիժ, իսկ դա տեսան բոլորը, այլ ոչ թե միայն «Ռեալը»: Դուք դա կարող եք շատ հեշտ ստուգել»:

«Վաղը խաղադաշտում կլինեն այն խաղացողները, որոնք չորեքշաբթի օրը չպահպանեցին արդար խաղի կանոնները: Նրանք նույնիսկ իրենց թույլ են տվել ռասիստական արտահայտություններ` այդ պահին ձեռքով ծածկելով բերանը, որ ուրիշները չկարողանան նրանց շուրթերից կարդալ: Իսկ մեր խաղացողներից երկուսը ոչ մի նման բան իրենց թույլ չէին տվել, բայց վաղը խաղին հետևելու են տրիբունայից»:

«Մենք «Ռեալն» ենք: Մենք ներկայացնում ենք մի թիմ, կրում ենք այն թիմի մարզաշապիկը, որը իր 109 ամյա պատմության ընթացքում երբեք պրոբլեմների հանդիպելուց հետ չի դարձել: Մեր համար հիմա կարևոր է միայն «Ուեմբլի» հասնելը ու եզրափակչին մասնակցելը: Մեր մարզիչը իրեն շատ վատ է զգում, քանի որ չի կարողանա վաղը օգնել թիմին, իսկ մեզ համար շատ կարևոր կլիներ նրա խորհուրդները լսելը»:

 

 

 

 

 

 

Просмотров: 299 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031