Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 4
Հյուրեր: 4
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 5 » ԿԱՍԻԼՅԱՍ. «ՄԵՆՔ ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»
15:01
ԿԱՍԻԼՅԱՍ. «ՄԵՆՔ ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»

«Մենք ամաչելու պատճառներ չունենք, ընդհակառակը`հպարտ ենք: Ամեն մեկը թող իր սեփական եզրակացություններն անի այս խաղի հետ կապված»,-հայտարարել է «Ռեալի» ավագը: 

«Նոու Կամպում» կայացած «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման ավարտից հետո մադրիդցիների ավագը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով`նշելով, որ իրենց թիմը բնավորություն է ցուց տվել և չի ընկճվել կատալոնական ակումբի հետ կրկին դեռ առ դեմ հանդիպելուց: Հիշեցրեց նաև, որ իրավիճակը կարող էր բոլորովին այլ լինել, եթե Պեպեն անցած կիսաեզրափակչում չհեռացվեր խաղադաշտից: «Սեփական հարկի տակ կայացած խաղի հիշողություններն իրենց ազդեցությունն են թողնում թիմի հետագա գործողությունների վրա»: 

Խաղի ավարտից հետո Իկեր Կասիլյասը գնահատեց իր թիմի տարած մեծ աշխատանքը. «Բոլորը համոզվեցին, որ հավասար թվով խաղացողների դեպքում մենք ոչ մի կոմպլեքսներ չունենք «Բարսելոնի» դեմ խաղալիս»,-հավաստիացրել է «Ռեալի» դարպասապահը`ընդգծելով, որ առաջին կիսաեզրափակչի տպավորություններն իրենց դերն ունեցան այս խաղի մեջ. «Անկեղծ ասած, սեփական հարկի տակ կայացած հանդիպման հիշողությունները ազդել էին մեր խաղի վրա: Եթե նրանք թվային գերակշռություն ստացած չլինեին, կարող էինք հանդիպումը 0-0 ավարտել, իսկ այստեղ 1-1 հաշվի հասնելուց հետո կանցնեինք եզրափակիչ»: 

Խոսելով Իգուաինի չգրանցված գնդակի մասին`Կասիլյասն ասաց. «Այլևս չենք ուզում բողոքել մրցավարի գործողություններից, քանի որ մեր կողմից կատարված ցանկացած քայլ կարող է օգտագործվել մեր իսկ դեմ: Տեսագրությունները չեն անհետացել, և յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը կազմել այդ դրվագի մասին: Մի բան հաստատ է. մենք իրավունք ունենք հանգիստ ու հպարտ լինել, քանի որ պաշտպանել ենք մեր ակումբի գուները և ամաչելու ոչինչ չունենք: Չհաշված գնդակը էլ չի զարմացնում: Մենք սովորել ենք այս դրությանը»: 

Просмотров: 306 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031