Շարունակվում է «Կաստիլյայի» հաղթանակների շղթան: Երեկ կայացաց խաղում «Ռեալի» երիտասարդական թիմը կարողացավ հաղթել 1:3 հաշվով:
Սեգունդա Բ դիվիզիոնում «Կաստիլյան» ամբողջ ուժով պայքարում է փլեյ-օֆֆ
դուրս գալու համար: Երեկվա հաղթանակից հետո Տորիլի թիմը շատ վստահ է զգում
իրեն, արդեն տասնյոթ խաղ է, ինչ նրանք չեն պարտվում: Քանի որ
առաջնությունում մնացել է ընդամենը երկու խաղ, նրանք կանեն ամեն ինչ,
որպեսզի կարողանան խաղալ փլեյ-օֆֆում:
«Կաստիլյայի» մրցակիցն էր «Բադախոսը»:Սա մի թիմ է, որ խաղում է բարձունքի
հասնելու համար: Տորիլի թիմը երեկվա խաղում շատ վստահ հաղթանակ տարավ և
ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում:Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին Տորիլի
սաները Խուան Կառլոսի մասնակցությամբ, որտեղ մրցակցի դարպասապահի սեյվը
փրկում է թիմին: Արդեն 24-րդ րոպեին Խոսելուն հաշիվը բացում է (1:0), բայց
առաջին խաղակեսը ասպես չի ավարտվում: Մրցակիցը առաջին կեսի վերջին րոպեին
հաշիվը հավասարեցնում է, գոլի հեղինակ է դառնում Սոլանոն:
Սկսվում է երկրորդ խաղակեսը: Մեծ էր «Կաստիլյայի» ցանկությունը իր օգտի
գրանցեն երեք միավոր: Տորլի սաները չէին հանգստանում, և 63-րդ րոպեին
Խոսելուն գրոհում է, սակայն անարդյունք: Այս գրոհից հետո ևս մեկը, որից
հետո գնդակին տիրում է Բրունոն:
Այս գրոհների տարափը վերջ ի վերջո տալիս է իր արդյունքը: 83-րդ րոպեին
Սարաբիան առաջ է մղում «Կաստիլիային», և հաշիվը դառնում է (1:2): Եվ միայն
վերջում Մորատան իր վերջնական խոսքը ասեց, խփելով թիմի երրորդ գնդակը
(1:3):
«Կաստիլիայի»
հաղթանակը իրենց օգտին գրանցում է շատ կարևոր երեք միավոր, և խաղացողները
գրեթե ապահովում են իրենց տեղը փլեյ-օֆֆում: Եվ վերջում հիշեցնենք, որ
կիրակի օրը «Կաստիլիայի» մրցակիցը կլինի «Մոլնիա Դի Ստեֆանոն»:
ԳՈԼԵՐ 0-1 (24'): Խոսելու 1-1 (44'): Սոլանո 1-2 (83'): Սարաբիա 1-3 (90+2'): Մորատա
Մրցաշարային աղյուսակ
 |