Նապոլիի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին, այս մրցաշրջանի վերջին երկու խաղերում, այլևս չի կարող օգտակար լինել իր թիմին:
Football Italia-ն տեղեկացնում է, որ Իտալիայի Ա Սերիայի նախորդ տուրի՝
Լեչեի հետ խաղում ստացած կարմիր քարտի և դրանից հետո մրցավարի որոշումը
բողոքարկելու համար, նա որակազրկվել է երեք խաղով:
Այդպիսով, Կավանին չի կարող մասնակցել վերջին երկու տուրերում Ինտերի և
Յուվենթուսի հետ կայանալիք հանդիպումներին, ինչպես նաև բաց կթողնի նոր
մրցաշրջանի առաջին խաղը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում, Կավանին մասնակցել է Նապոլիի 35 հանդիպումներին և դարձել 26 գոլի հեղինակ:
|