Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 4 » ԿՈԿԱ ԿՈԼԱՅԻ ԳԱՎԱԹԻ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՄԵԿՆԱՐԿԱԾ Է
21:39
ԿՈԿԱ ԿՈԼԱՅԻ ԳԱՎԱԹԻ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՄԵԿՆԱՐԿԱԾ Է

Լուսանկարը © ԱՇՈՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ/TOTALFOOTBALL

Իսկական ֆուտբոլային կրքեր, հեռահար հարվածներ, անընդհատ ցուցումներ տվող մարզիչներ և լուրջ մրցավար՝ ամենաիսկական  մրցավարական հանդերձանքով: Մայիսի չորսից սկսած Ագաթանգեղոսի 8 և Խանջյան 47 գնտվող փոքր դաշտերում անցկացվող «Կոկա կոլայի» գավաթ մրցաշարի վճռական խաղերը բաղկացած են հենց այս բաղադրիչներից: 1999-2001 թվականին ծնված փոքրիկները, որոնք արդեն հաղթել են իրենց տեղական առաջնություններում, պայքար են սկսել Հանրապետական առաջնությունում: 420 դպրոցների ներկայացուցիչներից պայքարում մնացել են միայն 32-ը:

 

Ամեն ինչ ինչպես իրական ֆուտբոլում է:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից, նշված է ՀՖՖ պաշտոնական կայքում:

 

Մենք լավ ենք խաղում, դրա համար էլ չենք պարապում :)

«Մենք լավ ենք խաղում, դրա համար էլ ֆուտբոլ չենք պարապում»,- անկեղծորեն ասաց 171 դպրոցը ներկայացնող փոքրիկ աղջնակը: Այո՛, մրցաշարը բաղկացած է խառը թիմերից. խաղադաշտում հաղթանակի համար պայքարող 4 ֆուտբոլիստներից մեկն անպայման գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է: 1/16 եզրափակիչում երևանյան այդ դպրոցի մրցակիցը Վեդին ներկայացնող թիմն էր: Ճիշտ է պայքարը համառ էր, սակայն ավելի խոշորամարմին թվացող Վեդիի ներկայացուցիչներն աստիճանաբար նյութականացնում էին իրենց առավելությունը: «9 համարի ծննդականը կարո՞ղ եմ տեսնել: Մեծ է երևում»: «Իհարկե, երբ ցանկանաս»:

 

Վեդին նյութականացնում է առավելությունը:

Մինչ երկու թիմերի ներկայացուցիչները նմանատիպ երկխոսության էին բռնվել, երկու թիմերի փոքրիկ ֆուտբոլիստները Կոկա կոլա գրությամբ գեղեցիկ հանդերձանքով շարունակում էին վայելել այն րոպեները, որը նրանց տալիս էր աշխարհի ամենամասսայական խաղ ֆուտբոլը:

Մրցաշարը կշարունակվի մինչև մայիսի 21-ը: Հենց այդ օրը հայտնի կդառնա, թե որ դպրոցի թիմը կդառնա այս մեծամասշտաբ մարաթոնի հաղթողը: Իսկ եզրափակիչի ճանապարհը թիմերը կանցնեն ամեն օր, վերհիշյալ դաշտերում ժամը 15:00-ից մինչև 18:00-ն սկսվող խաղերում:

ԿՈԿԱ ԿՈԼԱՅԻ ԳԱՎԱԹ ՄՐՑԱՇԱՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԵՆ

  • 1
    1
    1
    1
    1
    1
    1
    1
    1


Просмотров: 383 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031