Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում, երեկ, հանդիպեցին
Մանչեսթեր Սիթին և Տոտենհեմը, որն ավարտվեց «քաղաքացիների»՝ նվազագույն 1-0
հաղթանակով:
Հանդիպման միակ գնդակը խփեց լոնդոնյան ակումբի հարձակվող Պիտեր Կրաուչը, ով 30-րդ րոպեին, գեղեցիկ ոճով գրավեց սեփական դարպասը:
Այդ հաղթանակից հետո, Մանչեսթեր Սիթին անհասանելի դարձավ իր
հետապնդողներից և ձեռք բերեց ՉԼ-ի ուղեգիր: Իսկ Տոտենհեմը, այդ պարտության
արդյունքում, արդեն վեցերորդ հորիզոնականում է և ունի երկու միավոր պակաս՝
հինգերորդ տեղում գտվող Լիվերպուլից:
|