Մանչեսթեր Սիթիի տեխնիկական տնօրեն Մայք Ռիգը հայտարարել է, որ թիմի
հարձակվող Էմանուել Ադեբայորը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի
Ռեալում, բավական համապատասխան ֆուտբոլիստ է Բավարիայի համար, տեղեկացնում
է գերմանական Bild-ը:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը
ցանկանում է հանդիպել Սիթիի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի այդ
հարցը: Նշվում է նաև, որ Ադեբայորի տրանսֆերային արժեքը կազմում է 13
միլիոն եվրո, սակայն բանն այն է, որ այն գնելու առաջնային իրավունքը տրված է
Ռեալին:
«Ռեալն իրավունք ունի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն Ադեբայորը
համարվում է այնպիսի ֆուտբոլիստ, որը շատ համապատասխան է Բավարիային: Նա
հիշեցնում է Լուկա Տոնիին»,- մասնավորապես ասել է Ռիգը:
|