Դոնեցկի Շախտյորի բրազիլացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոստայի
ծառայութուններով է հետաքրքրված Մանչեսթեր Սիթին, հայտարարել է ֆուտբոլիստի
գործակալը:
«Արդեն խոսել եմ Մանչեսթեր Սիթիի ներկայացուցիչների հետ:
Հետաքրքրություն են ցուցաբերել և քննարկում են հարցը՝ պաշտոնական քայլ
կատարելու նպատակահարմարության շուրջ: Այնուամենայնիվ, երկար ժամանակ է, որ
ֆուտբոլիստի խաղերին հետևում է Նապոլին»,- ասել է Կոստայի գործակալը:
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, թե Դուգլաս Կոստային նշանառության տակ ունի նաև Մանչեսթեր Սիթին:
|