Armfutbol.do.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ յոթ մարզիչների արտահայտած կարծիքները.
Սվեն Գորան Էրիկսոն (Լեսթեր)
«Հրաշալի հնարավորություն է Չելսիի համար, քանի որ կարող է պատմություն կերտել: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երկու ամիսների ընթացքում կարող էր 15 միավորի տարբերությունը չեզոքացնել»
Հարրի Ռեդնապ (Տոտենհեմ)
«Եթե ես լինեի մի մարդ, ով խաղադրույք է կատարում, ամբողջ գումարս կդնեի Սեր Ալեքս Ֆերգյուսոնի սաների հաղթանակի վրա: Սակայն մի կարծեք, թե Չելսին հեշտությամբ կհանձնի իր զենքերը»
Տերի Վենաբլս (Անգլիայի և Ավստրալիայի հավաքականների, Բարսելոնայի, Տոտհենհեմի և այլ ակումբների նախկին մարզիչ)
«Չելսին անընդմեջ հիանալի հանդիպումերի շարք է անցկացրել և շատ լավ մարզավիճակում է, ինչը նրան առավելություն է տալիս: Ոչ-ոքի արդյունք եմ կանխագուշակում, իսկ Յունայթեդը կլինի չեմպիոն: Սեր Ալեքսը իսկական վարպետ է, իսկ նրա ֆուտբոլիստներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի պահպանեն իրենց առավելությունը»
Դեյվիդ Մոյես (Էվերթոն)
«Դժվար է, սակայն Ալեքսը գիտե, թե ինչ պետք է անի»
Տոնի Պյուլիս (Սթոք Սիթի)
«Չնայած շատ եմ գնահատում Կառլո Անչելոտտիին և Չելսիի ֆուտբոլիստներին, չեմ կարծում, թե նրանք կարող են հաղթանակով վերադառնալ Մանչեսթերից»
Ռոբերտո Մանչինի (Մանչեսթեր Սիթի)
«Որքան էլ ինձ հարցնեն, ես կպատասխանեմ՝ Չելսի, չնայած, որ համարում եմ շատ դժվար»
Մարկ Հյուզ (Ֆուլհեմ)
«Տեսանք, որ Սեր Ալեքսը, Շալկեի հետ խաղում, հանգստանալու հնարավորություն տվեց իր ֆուտբոլիստներին՝ այս հանդիպման համար: Կհաղթի և կնվաճի տիտղոսը»