|
Caught Offside-ը տեղեկացնում է, որ Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է ձեռք բերել Ռոմայի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին:
«Կարմիր սատանաները» պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռոմային
տալ 14 միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն Դե Ռոսսին մեկ անգամ չէ, ինչ
հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ հռոմեական ակումբից:
Ընթացիկ մրցաշրջանում, 27-ամյա Դե Ռոսսին, Ռոմայի կազմում անցկացրել է 28 հանդիպում և խփել 2 գոլ:
|