Մայիսի 11-ին Գրոզնիում տեղի կունենա Ահմաթ-Հաջի Կադիրովի անվան ստադիոնի բացումը: Այն կունենա 30 հազար տեղ:
Չեչնիայի նախագահի եւ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է,
որ բացման խաղին կմասնակցեն Դիեգո Մարադոնան, Ալեն Բոգոսյանը, Ֆրանկո
Բարեզին, Ալեսանդրո Կոստակուրտան, Լուիշ Ֆիգուն, Մանուել Ամորոսը, Ռոբերտո
Այալան, Ռոբի Ֆաուլերը, Էնցո Ֆրանչեսկոլին, Ստիվ Մաքմանամանը, Ժան Պյեր
Պապենը, Քրիստիան Վիերին, Իվան Սամորանոն եւ Ֆաբյեն Բարտեզը:
Համաշխարհային ֆուտբոլի աստղերի մրցակիցները կլինեն ռուսաստանցի հայտնի
ֆուտբոլիստներ, որոնց հետ կխաղա նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը,
հաղորդում է News.am-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
|