Մարսելոյի
կարծիքով «Սևիլայի» հետ հանդիպումը մրցակցի հարկի տակ բավականին բարդ է
ստացվելու. «Սևիլյայում խաղերը սովորաբար դժվար են ստացվում, և չեմ
կարծում, որ այս մեկը բացառություն է լինելու: Պետք է հարձակվողական
ֆուտբոլ խաղանք: Չպիտի սպասենք մինչև գնդակ ընդունենք սեփական դարպասը, և
այդ ժամանակ միայն առաջ նետվենք: Լավագույն ելքը առաջինը գոլի խփելն է»:
Խոսելով հերթական մրցակից «Սևիլյայի» մասին` Մարսելոն նշեց. «Այս թիմը լավ
ֆուտբոլիստներ ունի իր կազմում: Նրանք պայքարում են Ոեֆայի խաղարկությանը
մասնակցելու համար, ինչը ավելի է դժվարացնում մեր գործը: Նրանց
երկրպագունրը շատ լավն են ու մեծ աջակցություն են ցույց տալսի թիմին:
Եզրերում «Սևիլյան» բավականին վտանգավոր է, քանի որ չգիտես`որ կողմից են
պատրաստվում գրոհել ու ինչպես կտօրինեն գնդակը: Սակայն ես հանգիստ եմ ու
պատրաստ կանգնեցնելու նրանց գրոհները»: Այն հարցին, թե ինչ
արդյունք է կանխագուշակում առաջիկա հանդիպման համար, Մարսելոն պատասխանեց.
«Ես միշտ հավատում եմ մեր հաղթանակին: Պարտավոր ենք հաղթել ու լավ
կատարել մեր աշխատանքը»: Մարսելոն հավաստիացնում է, որ իրենք չեն
մտածում կատալոնական դերբիի մասին, որում հաղթելուց հետո «Բարսելոնը»
կարող է ապահովել չեմպիոնական տիտղոսը: «Մենք մեկնում ենք Սևիլյա միայն
հաղթելու համար: Մինչդեռ մաթեմատիկորեն շանսեր ունենք, պայքարելու ենք Լա
լիգայի համար»: «Ռեալում» իր հինգերորդ մրցաշրջանն անցկացնող
բրազիլացին նշում է, որ ինքը դեռ շատ գործեր ունի «արքայական» ակումբում:
«Դեռ քիչ նվաճումների եմ հասել այս ակումբում: Ուզում են նոր հաղթանակներ
տոնել, նոր նվաճումների հասնել, միշտ օգտակար լինել իմ թիմին: Դեռ շատ
անելիք ունեմ «Ռեալում»: |