Մարսելոն ու Պեպեն խաղից հետո կիսվեցին տպավորություններով:
ՄԱՐՍԵԼՈ. «Սկզբից
թվում էր, թե շատ դժվար խաղ է լինելու, բայց մենք շատ կենտրոնացած էինք ու
ցանկանում ենք նման կերպ խաղալ մնացած երեք խաղերում: Մեր նպատակը միշտ
եղել է հաղթելը, բայց եթե կարողանում ենք նաև նմանատիպ շոուներ անել, ավելի
լավ: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Ես շատ ուրախ եմ Կրիշտիանուի համար:
Նա շատ ուրախ էր: Ես շատ երջանիկ եմ նրա հետ խաղալու համար, նա իմ համար
եղբոր պես է»:
ՊԵՊԵ. «Մենք
մի կողմ դրեցինք ամեն ինչ ու խաղացինք շատ լավ: Մենք միշտ պետք է հարգենք
այս թիմի մարզաշապիկը: Ռոնալդուն շատ երջանիկ էր: Մենք բոլորս նրան օգնում
էինք հանգստություն պահպանել: Նա այսօր ցույց տվեց, թե ինչպիսի մեծ խաղացող
է ու ինչքան կարևոր է թիմի համար: Շատ հաճելի է, որ նա այս թիմում է
խաղում»: |