«Ռեալը» կարծում է, որ այնուամենայնիվ թիմը կկարողանա հաղթել «Բարսելոնային» և անցնել եզրափակիչ:
«Ռեալը»
միշտ էլ կարողացել է իր աշխատանքի շնորհիվ հաղթել դժվարին խաղերում և
հասնել լավ արդյունքի: Ժոզե Մոուրինյոյի թիմը վստահ է, որ կկարողանա անել
այն, ինչ ցանկանում է, և հաղթել «Բարսելոնային» ու անցնել եզրափակիչ և
խաղալ Ուեմբլիում մայիսի 28-ին:
ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ
«Այն երկու թիմերի անունները, որոնք պետք է խաղան եզրափակիչում, դեռ
հայտնի չեն: Երբեք հայտնի չի, թե ինչ կլինի ապագայում: Մենք խաղալու ենք
«Բարսելոնայի» դեմ, մտածելով, որ մեկ ամսից եզրափակիչն է, և չորս թիմերից
յուրաքանչյուրն ունի հնարավորություն խաղալու այնտեղ»:
ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍ
«Մենք հիմա շատ դժվարին իրավիճակում ենեք, բայց մենք անելու ենք ամեն ինչ:
Մենք լի ենք հույսերով, որ դա կդառնա իրականություն: Մենք ցանկանում ենք
լավ աշխատանք կատարել և հասնել մեր երազանքին»:
ԻԳՈՒԱԻՆ
«Մենք դեռ մեծ շանսեր ունենք ՉԼ-ում և մենք պետք է պայքարենք մինչև մահ:
Մենք ի վիճակի ենք անել դա: Մենք ունենք բավարար ուժ, որպեսզի հասնենք
ընդհանուր ոչ-ոքիի և կանենք ամեն հնարավոր բան: Մենք պետք է լինենք հպարտ և
համեստ: Փաստ է, որ «Բարսելոնան» մեզ հաղթել է Բեռնաբեուում, բայց մենք
նունպես կարող ենք նրանց հաղթել «Նոու Կամպում»:
ԿԱԿԱ «Մենք ցանկանում ենք խաղալ մեր խաղը: Մենք հավատում ենք դրան: «Ռեալ Մադրդը» երբեք չի հանձնվում:
ԽՈՐԽԵ ՎԱԼԴԱՆՈ (ԹԻՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ)
«Մադրդիզմը միշտ վստահ է: Եթե լիներ մայն մեկ թիմ, որ կարող էր հաղթել
հերոսաբար, ապա դա հենց «Ռեալն» է: Ոչինչ չպետք է ի չիք դարձնի մեր
հույսերը երեքշաբթի օրվա հանդիպման վերաբերյալ: |