Այսօր կայացավ Հայաստանի գավաթի եզրափակչի՝ Միկա-Շիրակ հանդիպումը, որն ավարտվեց Միկայի՝ 4-1 հաշվով հաղթանակով:
Դա Միկայի վեցերորդ հաղթանակն էր Հայաստանի գավաթի խաղարկություններում,
որը ռեկորդային ցուցանիշ է: Ինչ վերաբերում է Շիրակին, նշենք, որ
գյումրեցիները արդեն չորրորդ անգամն է, ինչ դուրս են գալիս Հայաստանի
գավաթի եզրափակիչ, սակայն որևէ անգամ նրանց դեռևս չի հաջողվել դառնալ
գավաթակիր:
Այս հանդիպմանը երկու գոլի հեղինակ դարձած Նարեկ Բեգլարյանը ճանաչվեց
Հայաստանի գավաթի այս խաղարկության լավագույն ռմբարկու. նա կարողացել է վեց
անգամ գրավել մրցակիցների դարպասը:
Հավելենք, որ Միկան, իբրև Հայատանի նորընծա գավաթակիր, իրավունք ստացավ
հանդես գալու Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի խաղարկութանը:
Միկա - Շիրակ՝ 4-1
(Ալեքս 16', Նարեկ Բեգլարյան 35', 68', Դոնգ 90+1' - Անդրանիկ Բարիկյան 42')
|