|
Լոնդոնի Չելսիի կիսապաշտպան Մայքլ Էսյենը կարող է ֆուտբոլային իր կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:
Բանն այն է, որ Գանայի հավաքականի 28-ամյա խաղարկողը գտնվում է Միլանի հետաքրքրության կենտրոնում, հաղորդում է Tuttosport-ը:
Հավելենք, որ աֆրիկացի ֆուտբոլիստը , Պրեմիեր լիգայի ընթացիկ
մրցաշրջանում, մասնակցել է Չելսիի 30 հանդիպումների և դարձել 3 գոլի
հեղինակ:
|