El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ Միլանը պատրաստ է Կակայի
փոխարեն Մադրիդի Ռեալին տալ Զլատան Իբրահիմովիչին, ում տրանսֆերային
իրավունքը, միլանյան ակումբը շուտով կգնի Բարսելոնայից:
Դա հնարավորություն կտա Կակային վերադառնալ «Սան Սիրո», ուր նվաճել է
ֆուտբլոլային բազում բարձրունքներ, իսկ Իբրահիմովիչը` կրկին կմիանա
Մոուրինիոյին, ում հետ համագործակցել է Ինտերում:
Նշվում է նաև, որ այս փոխանակմանը կարող է դեմ լինեն Արքայական ակումբի
երկրպագուները, քանի որ Իբրահիմովիչը, 2009/2010 թթ. ելույթ է ունեցել
Բարսելոնայում:
|