|
Մադրիդի Ռեալի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել էր, որ
Ժոզե Մոուրինիոն ժամանակավորապես որոշել է լռել, որպեսզի վերջին դեպքերի
հետ կապված, նրա շուրջ ծավալվող կրքերը հանդարտվեն:
Վալդանոյի այդ հայտարարությանն է անդրադարձել Ժոզե Մոուրինիոյի մամլո
քարտուղար Էլադիո Պարամեսը և հայտարարել, որ նա խիստ սխալվում է
պորտուգալացի մասնագետի հարցում: Ըստ Պարամեսի, Մոուրինիոն այդ պատճառով
չէ, որ «լռում» է և կխոսի, երբ կգա անհրաժեշտ ժամանակը:
|