Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 9
Հյուրեր: 9
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 1 » ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՈՉԻՆՉ ԷԼ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ ՆՎԻՐԵԼ «ՍԱՐԱԳՈՍԱՅԻՆ»
12:24
ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՈՉԻՆՉ ԷԼ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ ՆՎԻՐԵԼ «ՍԱՐԱԳՈՍԱՅԻՆ»

«Առաջին խաղակեսը լավ չանցկացրինք, սակայն երկրորդում խաղը ամբողջապես փոխեցինք»,-նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչը»: 

Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակներում «Սարագոսայից» կրած պարտությունից հետո ժոզե Մոուրինյոն լրագրողներին հայտարարեց, որ իր թիմը ամեն ինչ արեց հաղթելու համար: «Բոլորդ տեսաք, թե ինչպես երկրորդ խաղակեսում դաշտ հանեցի այնպիսի ֆուտբոլիստների, որոնց խնայել էի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի համար` Դի Մարիային, Օզիլին, Մարսելոյին: Մենք արեցինք ամեն հնարավորը հաղթանակի հասնելու համար»: 

Ժոզե Մոուրինյոն շնորհավորեց «Սարագոսային» հաղթանակի կապակցությամբ և վերլուծեց այդ արդյունքին հասնելու նրանց նախադրյալները. «Նրանք պայքարում էին մեծ ուժերով, քանի որ այս միավորները շատ կարևոր են Լա լիգայի առաջին դիվիզիոնում մնալու համար: Ֆուտբոլում գիտակցական պատրաստությունը շատ մեծ դեր է խաղում, երբ թիմերից մեկը մի նպատակով ու ձգտումով է խաղադաշտ դուրս գալիս, իսկ մյուսը` բոլորովին այլ: Եթե մենք բավականաչափ նպատակադրված չենք ներկայացել հանդիպմանը, ապա դա իմ մեղքն է. ես եմ մարզիչը: Սակայն վերջին տուրերում Լա լիգայում անցկացրել ենք ավելի բարդ հանդիպումներ, օրինակ` «Վալենսիայի» դեմ, և կարողացել ենք հիանալի հաղթանակ տոնել»: 

Պորտուգալացի մարզիչը այսպես վերլուծեց հանդիպումը. «Առաջին խաղակեսում լավ չխաղացինք, սակայն ընդմիջումից հետո կարողացանք ամբողջովին փոխել խաղը: Երեք գնդակ խփելու լավ հնարավորություն թողեցինք «Սարագոսայի» համար, իսկ հետո նրանք սկսեցին փակ ֆուտբոլ խաղալ, ժամանակ ձգել: Բախտ… այդպես էլ չկարողացանք երրորդ գոլը գրանցել: Շնորհավորում եմ նրանց»: 

Մոուրինյոն ընդգծեց նաև, որ մրցակցին ամենևին պետք չէ թերագնահատել, քանի որ արդեն ապացուցել էին, որ կարող են հաջողության հասնել դժվար հանդիպումներում. «Այս թիմը հաղթելու համար ուներ բավականաչափ որակներ: «Սարագոսան» 0-3 հաշվով հաղթել էր Բիլբաոյում, 3-6 հաշվով` Վալենսիայում, այն խաղադաշտերում, որոնք դասվում են ամենաբարդերի շարքին: Ոչինչ էլ չէի ուզում նվիրել «Սարագոսային», ոչ էլ ցանակցած այլ մրցակցին: Դրանում համոզվեցիք, երբ երկրորդ կեսում դաշտ հանեցի այնպիսի ֆուտբոլիստների, որոնց խնայել էի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի համար` Դի Մարիային, Օզիլին, Մարսելոյին: Մենք արեցինք ամեն հնարավորը հաղթանակի հասնելու համար»: 

Վերջում Մոուրինյոն նշեց Ռոնալդուի բացակայության պատճառները. «Դա իմ որոշումն էր: Կարող էի դաշտ հանել Իգուաինին, Բենզեմային, որոնք երկուսն էլ շատ ոգևորված էին ու ցանկանում էին խաղալ: Իգուաինը դրա կարիքը շատ ունի նախկին մարզավիճակը ձեռք
բերելու համար»:

Image

Image

Просмотров: 367 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031