Իսպանական Marca պարբերականը
հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշում է ընդունել 7 խաղով որակազրկել «Ռեալի»
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
Ինչպես հիշեցնում է championat.ru-ն,
Չեմպիոնների լիգայի` «Ռեալ»-«Բարսելոնա» առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից
հետո Մոուրինյոն ամպագորգոռ հայտարարություններ է արել`ասելով, որ
ՈՒԵՖԱ-ն իր որոշումները կայացնում է` հօգուտ կատալոնացիների։
Այս կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի
կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է տվյալ հարցը և արդյուքնում որոշել 7
հանդիպումով որակազրկել Մոուրինյոյին ։
Պաշտոնապես այդ մասին կհայտնվի այսօր, մայիսի 6-ին։
Լուսանկարը՝ Getty Images-ի
|