Միլանի Ինտերի նախագահ Մասիմո Մորատտին հերքել է այն տեղեկատվությունը,
թե իր ակումբը, ամռանը, պատրաստվում է ձեռք բերել Մանչեսթեր Սիթիի
արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին:
«Տեսել եմ, որ հեռուստացույցով հաղորդում էին, թե Տևեսը եղել է
Միլանում, սակայն դա մեզ հետ որևէ առնչություն չունի»,- վստահեցրել է
Մորատտին:
Հիշեցնենք, որ նախկինում խոսվում էր, թե Ինտերը կարող է 30 միլիոն առաջարկել 27-ամյա արգենտինացու համար:
|