Главная » 2011»Май»6 » Նանի. Չելսիի հետ խաղը ՉԼ եզրափակչից կարևոր է
14:41
Նանի. Չելսիի հետ խաղը ՉԼ եզրափակչից կարևոր է
"Մանչեսթեր Յունայթեդի”
կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Անգլիայի
առաջնության 36-րդ տուրում "Չելսիի” հետ կայանալիք հանդիպմանը:
"Ներկա պահի դրությամբ "Չելսիի”
հետ մրցավեճը Չեմպիոնների լիգայի եզրափակչից կարևոր է: Մեզ բարդ հանդիպում է
սպասվում: Բայց մենք խաղալու ենք սեփական հարկի տակ, բացի դրանից, մենք
լոնդոնցիների հետ մրցելու մեծ փորձ ունենք:
Եթե ցանկանում ենք հաղթանակ տոնել
այդ մրցավեճում, ապա պետք է վստահ գործենք: Չեմպիոնների լիգայում մենք լավ
ենք դրսևորել մեզ այդ թիմի հետ մրցելիս: Դա մեզ հոգեբանական առավելություն է
տալիս”, - Նանիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: