Ամստերդամի Այաքսը, Հոլանդիայի առաջնության 34-րդ տուրում,
կարողացավ 3-1 հաշվով առավելության հասնել Տվենտեի նկատմամբ և հռչակվել
երկրի չեմպիոն:
Հայազգի Արազ Օզբիլիսը, որը նույնպես չեմպիոն հռչակվեց ամստերդամյան ակումբի հետ, այս հանդիպմանը չմասնակցեց:
Հարկ է նշել, որ մեկ շաբաթ առաջ, Հոլանդիայի գավաթի եզրափակիչում,
նույնպես հանդիպել էին այս թիմերը, որում կարողացել էին հաղթանակ տոնել
Տվենտեի ֆուտբոլիստները:
Հավելենք, որ դա Այաքսի 30-րդ չեմպիոնական տիտղոսն էր ակումբի պատմության մեջ:
|