Главная » 2011»Май»6 » Որակազրկման դեպքում Մոուրինյոն կդիմի CAS
14:38
Որակազրկման դեպքում Մոուրինյոն կդիմի CAS
Մադրիդի "Ռեալի” գլխավոր
մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է դիմել Լոզանայի միջազգային մրցավարական
դատարան (CAS), եթե ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշի որակազրկել նրան
4-10 խաղով, հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ
Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո Մոուրինյոն
հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի որոշումները միշտ կայացվում են` հօգուտ
կատալոնացիների: Դրանից հետո կապտանռնագույնների ղեկավարությունը
պաշտոնական նամակով դիմել էր ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտե` խնդրելով պատժել
պորտուգալացի մասնագետին: Վերջինս կարող է նույնիսկ դիմել ընդհանուր
իրավասության դատարաններ, եթե CAS-ը նրա հանար անընդունելի որոշում
կայացնի: