ՈՒԵՖԱ-ն մերժել է Բարսելոնայի դիմումը, որով կատալոնյան ակումբը
ցանկանում էր, որպեսզի Ժոզե Մոուրինիոյի նկատմամբ սանկցիա կիրառվի՝ ՉԼ-ի
կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպումից հետո նրա արտահայտած
մտքերի համար: Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո, պորտուգալացի մասնագետը
հայտարարել էր, որ ՈՒԵՖԱ-ն չի թույլատրում այլ թիմերի, որպեսզի խաղան
Բարսելոնայի դեմ:
Մասնավորապես, Կարգապահական կոմիտեի փոխնախագահը հայտարարել է, որ
ՈՒԵՖԱ-ն, արդեն գործ բացել է Մոուրինիոյի հայտարարությունների վերաբերյալ,
որը կքննվի մայիսի 6-ին: Այդ պատճառով, Կարգապահական կոմիտեն գտնում է, որ
կարիք չկա, որպեսզի բացվի ևս մեկ գործ՝ Բարսելոնայի պահանջով:
|