
Վերջ, հանդիպումն ավարտված է` 2-2:
90+2 – Գագա Թբիլաշվիլին լավ փոխանցումով փորձեց հարվածային դիրք դուրս
բերել Արտակ Հովհաննիսյանին, սակայն մրցավարը խաղից դուրս արձանագրեց:
90+1 – Համառ պայքար է դաշտի կենտրոնում:
90 – Մալաքյանը կրկին կորցնում է Փյունիկին հաղթանակ պարգևելու
հնարվորությունը: Նա աջ եզրից Սարգիս Հովսեփյանից ստացավ գնդակը, փորձեց
այն պտտեցնել դեպի հեռավոր վերին անկյունը, սակայն մի փոքր բարձր ստացվեց:
Երեք րոպե է ավելացվել:
88 – Փյունիկն է հիմա գրոհում:
87 – Արոնյան – Գրիշչուկ 1/2 -1/2: Ափսոս էր
85 – Վարդան Բակալյաաաաաաաաաաաաաաաաաաան: Պատանի ֆուտբոլիստը մեն-մենակ
էր դուրս եկել, սակայն կրկին հարձակվողի դեմ մենամարտում հաղթող դուրս եկավ
Մայիս Ազիզյանը:
84 – Թիմերն այժմ մի փոքր հանգստացել են: Փոխարենն ակտիվ են արևելյան տրիբունայից Փյունիկին երկրպագող ֆուտբոլասերները:
81 – Մալաքյաաանը կորցնում է իր թիմին
առաջ մղելու հնարավորությունը: Նա մեն-մենակ էր դուրս եկել դարպասապահի
դիմաց, սակայն Մայիս Ազիզյանը կարողացավ փրկել Իմպուլսին:
78 – Քիչ առաջ խաղադաշտ մտած Ոսկանյանը հասցրեց դեղին քարտ ստանալ:
76 – Թիմերը կրկին միաժամանակ են կատարում
փոփոխությունը: Փյունիկում Վարդան Բակալյանը փոխարինեց Էդգար
Մանուչարյանին, իսկ Իմպուլսում Ալբերտ Հովակիմյանն իր տեղը զիջեց Տիգրան
Ոսկանյանին:
74 – ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Իմպուլս` 2-2: Ժուլիանոն տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հավասարեցնում է հաշիվը:
73 – Զավեն Բադոյանը փայլուն տեխնիկաց
ուցադրեց ձախ եզրում: Նա մեծ արագությամբ շրջանցեց Սարգիս Հովսեփյանին ու
Վարազադատ Հարոյանին, և Հայասաստանի հավաքականի ավագը միայն խախտման գնով
կանգնեցրեց Բադոյանին: Հովսեփյանը զգուշացվեց:
70 – Անչափ վտանգավոր էր Փյունիկի
հակագրոհը: Էդգար Մանուչարյանը հիանալի փոխանցումով գրոհի նետեց Գևորգ
Ղազարյանին, սակայն Փյունիկի 10 համարի հարվածից հետո գնդակը դուրս եկավ
աննշան շեղությամբ:
66 – Մեկական փոփոխություն թիմերի
կազմում: Փյունիկում Հովհաննես Հովհաննիսյանին փոխարինեց Էդգար Մալաքյանը,
իսկ Իմպուլսում Հովհաննես Գոհարյանի փոխարեն ասպարեզ դուրս եկավ Արտակ
Հովհաննիսյանը:
61 – Տարոն Ոսկանյանին փոխարինում է Կամո Հովհաննիսյանը, որն անճանաչելի էր դարձել սափրած գլխի պատճառով:
56 – Փյունիկի առաջին փոփոխությունը: Արտակ Ալեքսանյանին փոխարինեց Գագիկ Պողոսյանը:
55 – Կրկին Գոհարյանն էր հայտնվել
հարձակման կրակագծում: Տարոն Ոսկանյանի կողմից մրցավարը կանոնների խախտում
չարձանագրեց, իսկ Գոհարյանի կենտրոնով հարվածաը շատ թույլ ստացվեց:
53 – Առաջին փոփոխությունը կատարում է
Իմպուլսը: Բրազիլացի Էլթոնին փոխարնում է վրացի Թբիլաշվիլին: Էլթոնը
միանգամից գնաց հանդերձարան և ոչ թե պահեստայինների նստարան:
53 – Ժուլիանո Խիմենեսն է զգուշացվում:
51 – Առաջին քիչ թե շատ վտանգավոր պահը
Փյունիկի կողմից: Մարկոսը աջ թևում ազատվեց պաշտպանների հսկողությունից և
հարվածեց դարպասին: Գնդակը կենտրոնով ուղիղ ընթացավ դեպի Ազիզյանը, որն էլ
հանգիստ ֆիքսեց գնդակը:
49 – Էլթոնի գլխով հարվածից հետո գնդակը
շարժեց ցանցը, սակայն հակառակ կողմից: Իմպուլսը շարունակում է ջանքեր
գործադրել խաղը փրկելու համար:
48 – Կարեն Իսրայելյան վնասվածքի պատճառով էր խաղն ընդհատվել, սակայն այն այժմ վերսկսվել է:
47 – Ալբերտ Հովակիմյանն աջ եզրում
հիանալի անցում կատարեց և գնդակը հասցեագրեց դեպի Նարեկ Դավթյանը, սակայն
ավելի արագ գտնվեց փորձառու Սարգիս Հովսեփյանը և թույլ չտվեց, որպեսզի
հարվածը կայանա:
46 – Երկրորդ կեսը սկսված է:
Վերադառնանք ֆուտբոլին` չմոռանալով երբեմն հայացք գցել նաև դեպի Կազան:
"Պիտի որ հաղթի”,- Սուրեն Բաղդասարյանի
գնահատականն էր այս դիրքին: "Լավ չի”,- այսպես գնահատեց Խաչի Չախոյանը:
Այո, ընդմիջմանը մեր ֆուտբոլային մեկնաբանների ուշադրության կետնրոնում
Արոնյան – Գրիշչուկ երրորդ պարտիան է: "Հաղթանակ չկա այստեղ”,- ունենք նաև
Արմեն Նիկողոսյանի գնահատականը:
Առաջին կեսն ավարտված է:
43 – Տարոն Ոսկանյանն է վերջին պահին
հասնում գնդակին ու գնդակը դուրս բերում անկյունային` թույլ չտալով
Իմպուլսի ֆուտբոլիստ Նարեկ Դավթյանին հարված կատարել դարպասին:
41 – Իմպուլսի հերթական գրոհն ավարտվեց Աղվան Հայրապետյանի չափազանց անհաջող ու բարձր հարվածով:
40 – Հորիզոնական ձողն է փրկում Փյունիկին
!!!!! Հովհաննես Գոհարյանը կարողցավ պահպանել գնդակը, երբ նրան շրջապատում
էին Փյունիկի 4-5 ֆուտբոլիստներ և գնդակը հասցեագրեց ձախից միացած
Բադոյանին, որի հարվածից հետո էլ Կարեն Իսրայելյանին օգնության հասավ
հորիզոնական ձողը:
35 – Իմպուլսի ֆուտբոլիստներն աստիճանաբար
փորձում են ավելի մեծ ճնշում գործադրել Փյունիկի դարպասի վրա` հավատալով,
որ կարող են գոլ խփել:
32 – Հիմա էլ Գոհարյանն է իր դժգոհությունն արտահայտում մրցավարի որոշումից, երբ Յուսպաշյանը իրենից խլեց գնդակը:
30 – Արտակ Ալեքսանյանի նկատմամբ մրցավարը
դաշտի կենտրոնում կանոնների խախտում արձանագրեց, իսկ Արմեն
Գյուլբուդաղյանցը չափազանց հուզական արձագանքեց մրցավարի այդ որոշմանը:
27
– ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Իմպուլս` 2-1: Հովհաննես Գոհարյանը, մրցակցի
տուգանային հրապարակում ստանալով գնդակը, վստահորեն խաբս տվեց Փյունիկի
պաշտպանին և պտտեցրաց հարվածով գրավեց Կարեն Իսրայելյանի պաշտպանած դարպասի
հեռավոր անկյունը:
26 – Իմպուլսի ֆուտբոլիստները փորձում են հավասարեցնել խաղը, սակայն չի երևում, թե ինչի հաշվին նրանք կարող ենք փրկել խաղը:
23 – Գնդակը շարունակում է մնալ Իմպուլսի
կիսադաշտում: Փյունիցիները ոչ միայն ակտիվ գրոհում են, այլև գնդակը
կորցնելու դեպքում արագորեն պրեսսինգի օգնությամբ խլում են գնդակը:
21 – Կրկին թեժ է դիլիջանցիների դարպասի
մոտ: Մանուչարյանի աջ եզրց կատարած հիանալի անցումից հետո Իմպուլսի
պաշտպանները կարողացան դժվարությամբ հեռացնել գնդակը:
19
– ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Փյունիկ` 2-0: Մարկոսն է մաքրում Գևորգ
Ղազարյանի կոշիկները վերջինիս փոխանցումից հետո դարպասը գրավելուց հետո:
17 – Իմպուլսի պաշտպանների անհաջող խաղի
արդյունքում Մարկոսը խլեց գնդակը և հայտնվեց հարվածային դիրքում: Մայիս
Ազիզյանը բռունցքներով հեռացրեց գնդակը:
16 – Գևորգ Ղազարյանը փորձեց հեռու տարածությունից գրավել դարպասը… շեղ էր:
13 – Փյունիկի ֆուտբոլիստները խփած գոլից հետո տիրում են նախաձեռնությանը:
8 – ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Փյունիկ`
1-0: Էդգար Մանուչարյանն աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և
գրավեց մոտակա ներքին անկյունը:
5 – Իմպուլսի ֆուտբոլիստներն են
ակտիվություն ցուցաբերում մեկնարկում: Նարեկ Դավթյանն աջ թևից փորձեց մտնել
մրցակցի տուգանային հրապարակ, բայց Փյունիկի պաշտպաններն ուշադիր էին:
1 – Հանդիպումը սկսված է: Բարև Ձեզ, հարգելի ընթերցողներ: Սկսում ենք
մեր ուղիղ տեքստային հեռարձակումը Հայաստանի առաջնության ութերորդ տուրի
Փյունիկ – Իմպուլս խաղից:
|
ՓՅՈՒՆԻԿ  |
|
ԻՄՊՈՒԼՍ |
31. |
Կարեն ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
1 |
Մայիս ԱԶԻԶՅԱՆ |
4. |
Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ |
2 |
Ռոման ՀՐԿՈՒՇԱ |
3. |
Վրազդատ ՀԱՐՈՅԱՆ |
15 |
Էդուարդ ԿԱԿՈՍՅԱՆ |
33 |
Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ |
5 |
ՋՈՒԼԻԱՆՈ Խիմենես |
17. |
Արտակ ԵԴԻԳԱՐՅԱՆ |
6 |
Վաչիկ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ |
15. |
Արթուր ՅՈՒՍՊԱՇՅԱՆ |
23 |
ԷԼԹՈՆ Կարդոսո |
19. |
Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
4 |
Աղվան ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
13. |
Էդգար ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ |
10 |
Նարեկ ԴԱՎԹՅԱՆ |
10. |
Գևորգ ՂԱԶԱՐՅԱՆ |
25 |
Ալբերտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
8. |
Պիզզելի ՄԱՐԿՈՍ Պինեյրո |
17 |
Զավեն ԲԱԴՈՅԱՆ |
27. |
Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
9 |
Հովհաննես ԳՈՀԱՐՅԱՆ |
|
Պահեստայիններ |
|
Պահեստայիններ |
22 |
Արսեն ՊԵՏՐՈՍՅԱՆ |
12 |
Գոռ ԷԼԱԶՅԱՆ |
2 |
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
22 |
Գագա ԹԲԻԼԱՇՎԻԼԻ |
5 |
Կամո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
77 |
Արթուր ԲԱՐՍԵՂՅԱՆ |
99 |
Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆ |
24 |
Հայկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ |
14 |
Ղուկաս ՊՈՂՈՍՅԱՆ |
8. |
Վահագն ԱՅՎԱԶՅԱՆ |
9 |
Էդգար ՄԱԼԱՔՅԱՆ |
14 |
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
88 |
Վարդան ԲԱԿԱԼՅԱՆ |
7 |
Տիգրան ՈՍԿԱՆՅԱՆ |
ԳՄ |
Վարդան ՄԻՆԱՍՅԱՆ |
ԳՄ |
Արմեն ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑ |
|