|
Главная » 2011 » Май » 7 » Պաչաջյանի համար այս մրցաշրջանը, հավանաբար, ավարտվեց
12:24 Պաչաջյանի համար այս մրցաշրջանը, հավանաբար, ավարտվեց |
Ինչպես մենք արդեն տեղեկացրել
ենք, Հայաստանի հավաքականի և Իրանի "Սանատ Նավթի” կիսապաշտպան Պաչաջյանը
Իրանի առաջնության վերջին տուրի` "Սեպահանի” հետ հանդիպմանը վնասվածք է
ստացել: Ապրիլի 29-ին կայացած խաղի 3-րդ րոպեին Պաչաջյանը վնասել է ծնկի
կապանները, սակայն մինչ հանդիպման ավարտը մնացել է խաղադաշտում:
Երեկ
կիսապաշտպանը ավելի խորը բուժհետազոտություն է անցել, որի արդյունքում
պարզ է դարձել, որ Պաչաջյանը առաջիկա երկու շաբաթներին չի կարողանա
խաղադաշտ դուրս գալ:
"Այս մրցաշրջանն, ամենայն
հավանականությամբ, ավարտվեց ինձ համար. մնացել է ընդամենը երկու տուր`
մայիսի 15-ին և 20-ին… Հազիվ թե ես դրանց մասնակցեմ”, - խոստովանել է
Պաչաջյանը ArmSport.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ներկայումս "Սանատ Նավթը” իր ակտիվում 41 միավոր ունի և գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում:
Ընթացիկ առաջնության երկու վերջին հանդիպումներում "Սանատ Նավթը” կմրցի "Զոբ Ահանի” և "Տրակտոր Սազիի” դեմ:
|
Просмотров: 321 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|