
Հայաստանի հավաքականի կիսաապաշտպան Լևոն Պաչաջյանը, որը վնասվածք էր ստացել
էր ակումբի՝ Աբադանի «Սանաթ Նաֆթի» ապրիլի 19-ին կայացած խաղում, արդեն
ապաքինվում է վնասվածքից: Մտավախություն կար, որ այս վնասվածքն այս
մրցաշրջանում այլևս թույլ չի տա Պաչաջյանին խաղադաշտ դուրս գալ, սակայն
Լևոնը TF-ի թղթակցին հայտնեց, որ արդեն վաղը կմիանա ընդհանուր
խմբին: «Մայիսի 15-ին կանալիք խաղից դժվար թե կարողանամ մասնակցել, բայց
մայիսի 20-ին նախատեսված առաջնության վերջին տուրի «Տրակտոր Սազիի» դեմ
խաղին հաստատ կմասնակցեմ»,- ասել է Լևոն Պաչաջյանը:
Պաչաջյանը նաև հավելել է, որ դեռևս որևէ
նորություն չունի և հրավեր չի ստացել Հայաստանի հավաքականից հունիսի չորսին
կայանալիք Եվրո-2012-ին ընտրական փուլի Ռուսաստան – Հայաստան հանդիպմանը
մասնակցելու համար:
|