«Վաղն
ամեն ինչ կավարտվի»,-ասել է Պեպ Գվարդիոլան վերջին մամլո ասուլիսում: Այս
խոսքերը արտահայտում են այն կարևորությունը, լարվածությունն ու
անհանգստութունը, որ տիրում է այսօրվա խաղից առաջ`մրցաշրջանի վերջին
կլասիկոյից առաջ: Հենց այս հանպիպումն է որոշելու Չեմպիոնների լիգայի
եզրափակչի մասնակցին: Առաջին կիսաեզրափակչից հետո երկու թիմերի միջև
բավականին աղմուկ էր բարձրացել, ինչը ավելի լարված է դարձնում իրավիճակն ու
առաջիկա կլասիկոյին վերագրում պատմության մեջ ամենաթեժը լինելու
հավանականությունը:
«Չէի սպասում նման իրավիճակներ ու
իհարկե ցանկանում եմ, որ այս ամենը վերջապես ավարտվի»,-խոստովանել է
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը`նկատի ունենալով վերջին 18 օրվա լարված
հարաբերությունները: Կլասիկոնորի շրջանում այս «Ռեալի» ու «Բարսելոնի»
միջև այդ լարվածությունը վերջերս ակնհայտ պատերազմի էր վերածվել`առաջ
բերելով մրցավարների, ներկայացումների, ծուղակների մասին ավելի բուռն
խոսակցությունների ու նույնիսկ Ուեֆային ուղղված բողոքների: «Խաղն արդեն
անցել է երկրորդ պլան»,-համարձակվել է խոստովանել Կարանկան:
Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 29-ին «Նոու Կամպում» կայացած կլասիկոյից, որն
ավարտվեց Մոուրինյոի թիմի 0-5 հաշվով աղմկահարույց պարտությամբ:
Ռոնալդու-Գվարդիոլա «բախումն» ու Սերխիո Ռամոսի հեռացումը այդ խաղի հետ
կապված անախորժ դրվագների միայն չնչին մասն են կազմում: Իրենց
հպարտությունը ոտնահարած զգալով`մադրիդցիները խոստացան ռևանշի հասնել և
շուտով նրանց բախտ վիճակվեց 18 օրում 4 հնարավորություն ունենալ խոստումը
կատարելու համար:
Լա
լիգայի կլասիկոն, որը բացում էր հակամարտությունների շղթան, ստացվեց
այսպիսին`քիչ ֆուտբոլ, շատ խախտումներ և վիճաբանությունների լավ
օրաբաժին`երկու 11 մետրանոց հարվածներ ու կրկին կարմիր քարտ (Ալբիոլ),
ինչից հետո «Ռեալը» ստիպված եղավ խաղն ավրտել 10 հոգով: Սակայն
հիշողություններից վատագույնը հադերձարանի ճանապարհին Պիկեի նետած
արտահայտությունն էր «Ռեալի» ֆուտբոլիստներին. «Իսպանացիներ (հեգնական
մասնիկով)…Հաղթելու ենք ձեր արքայի գավաթը»:
Մթնոլորտը թեժացավ ու ավելի խճճվեց, ինչ արդյունքում «Մեստալյայում»
կայացած գավաթային եզրափակիչը վերածվեց իսկական ճակատամարտի: Ավելացված
ժամանակում Ռոնալդուի խփած գնադկի շնորհիվ «Ռեալը» նվաճեց գավաթը և վերջ
դրեց կապտանռնագույնների գերիշխանությանը: «Ինչ գերիշխանություն,-հարցրեց
Մոուրինյոն,-«Բարսելոնան» ընդամենը Իսպանիայի չեմպիոնն է: Չեմպիոնների
լիգան հաղթել ենք «Ինտերի» հետ միասին»:
Գվարդիոլան փոխեց իր խոսելաոճը, անցավ հարձակման, քննադատեց մրցավարին
եզրափակչում Պեդրոյի գոլը չհաշվելու համար, ինչից հետո Մոուրինյոն նրան
դասեց այն մարզիչների շարքին, որոնք բողոքելու լավ առիթ են համարում
մրցավարի ամեն որոշումը: Գվարդիոլան այլևս չդիմացավ, վիրավորեց
պորտուգալացուն ու ասաց. «Նվիրում եմ նրան «Ինտերի» հետ նվաճած այդ
Չեմպիոննրի լիգան: Դեռ հանդիպելու ենք խաղադաշտում»:
Ասաց և արեց: «Բարսելոնը» կարողացավ հաղթանակ տոնել Չեմպիոնների լիգայի
առաջին կիսաեզրափակչում, սակայն դա կատարվեց Պեպեի կասկածելի հեռացումից
հետո միայն, երբ Մեսսիին կարողացավ օգտվել պաշտպանության թուլացումից ու
երկու գնդակ ուղարկեց Կասիլյասի դարպասը: Մոուրինյոն շատերի պես բարկացավ
այդ կարմիր քարտից, բողոքեց մրցավարի գործողություններից, Ուեֆայից ու
կասկածի տակ դրեց հանդիպման արդար լինելը: «Ես Գվարդիոլայի փոխարեն կամաչեի
այսպես հաղթել Չեմպիոնների լիգայում»: Միայն այս խոսքերն էին պակասում,
որ «Բարսելոնը» Ուեֆային բողոքեր Մոուրինյոյի դեմ, իսկ «Ռեալը» հակահարված
տար`մեղադրելով Պեդրոյին, Ալվեշին ու Բուսկետսին դերասանություն անելու
հմեջ, ինչը ապացուցվեց բազմաթիվ տեսագրությունների օգնությամբ: Ամբողջ
աշխարհը հարցնում է ինքնիրեն`արդյոք «Ռեալն» ու «Բարսելոնը» լավ օրինակ են
ծառայում ֆուտբոլային աշխարհի համար: Պատասխանն ակնհայտ է:
|