Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում, շաբաթ օրը կայանալիք Ռոմա-Միլան
հանդիպմանը մասնակցելու համար, պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «ռոսոների»-ի
բրազիլացի հարձակվող Պատոն, ով, վնասվածքից հետո, արդեն կանոնավոր մարզվում
է թիմի հետ:
Բացի այդ, որակազրկումից վերադառնում է նաև Զլատան Իբրահիմովիչը, ինչը
նշանակում է, որ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, Մասիմիլիանո Ալեգրին կարող
է խաղադաշտ դուրս բերել թիմի լավագույն կազմը:
|