Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, Իտալիայում,
հանդիպում է ունեցել Յուվենթուսի մարզական տնօրեն Ջուզեպպե Մարոտտայի հետ,
տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են մի քանի
ֆուտբոլիստների հետ կապված հարցեր: Բանն այն է, որ Յուվենթուսը
հետաքրքրություն է ցուցաբերում Ռեալի ֆուտբոլիստեր Լասսանա Դիարրայի,
Էզեկիել Գարայի, Գոնսալո Իգուաինի և Քարիմ Բենզեմայի նկատմամբ, իսկ
Արքայական ակումբն իր նշանառության տակ է առել թուրինյան ակումբի
կենտրոնական պաշտպան Ջորջիո Կելլինիին:
Հավելենք, որ դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվում
այդ հանդիպման մանրամասների կամ ձեռք բերված պայմանավորվածությունների
վերաբերյալ:
|