Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն նշել է, որ
դեռևս հստակ չէ, թե հաջորդ մրցաշրջանում, հանդես կգա արդյոք ինքը միլանյան
ակումբում:
«Այս մրցաշրջանն իմ համար անհաջող էր, սակայն հաղթանակն
առաջնությունում՝ մխիթարում է: Ինչ վերաբերում է իմ ապագային, չգիտեմ
արդյունքում ինչ կպատահի: Չգիտեմ, թե կսկսեմ հաջորդ մրցաշրջանը Միլանի
կազմում»,- մեջբերում է Պիրլոյի խոսքերը՝ Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 31-ամյա Պիրլոն՝ Միլանում հանդես է գալիս 2001 թ.: Այս
մրցաշրջանում, նա մասնակցել է Իտալիայի Ա Սերիայի 16 հանդիպումների և
դարձել մեկ գոլի հեղինակ:
|