«Բարսելոնայի» ավագ Կառլես
Պույոլը հայտարարել է, որ կատալոնցիների հետ նոր պայմանագիր ստորագրելուց
առաջ մտածում էր արտասահմանում խաղալու հնարավորության մասին: Պաշտպանը,
ում իրենց կազմում կցանկանային տեսնել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին»,
«Ինտերը» և «Միլանը», կապտանռնագույնների հետ երկարաձգել է պայմանագիրը
մինչև 2013թ.:
"Հուսով եմ` «Բարսելոնայում»
երկար տարիներ կանցկացնեմ, պարզ է, որ այս մրցաշրջանը կավարտեմ այստեղ: Ես
ակումբի ղեկավարությանը խնդրել եմ ինձ ժամանակ տալ` մտածելու
կարիերայումս փոփոխությունների շուրջ: Բայց որոշեցի հետագայում էլ մնալ
«Բարսայում»: Ոչ ոք չի կարող ինձ ավելին տալ, քան այս ակումբը»,- ասել է
Պույոլը Sport-ի հետ հարցազրույցում:
Լուսանկարը` Getty Images-ի
|