13:04
13.05.2011
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ
Քեննի Դալգլիշը, որը երեկ 3 տարվա նոր պայմանգիր է կնքել ակումբի հետ,
հայտարարել է, որ «Էնֆիլդում» դեռ անավարտ գործեր ունի՝ խոստանալով այստեղ
կրկին կառուցել «աներևակայելի մի բան»։
20 տարի անց վերադառնալով «Լիվերպուլ»՝
Քեննի Դալգլիշը, որը ժամանակավոր էր գլխավորում ակումբը, կարողացել է
անճանաչելիորեն փոխել թիմը, որը սկսել է ցուցադրել իրեն բնորոշ վառ և
հարձակվողական ֆուտբոլ, որը թիմին մրցաշարային աղյուսակում բարձրացրել է
5-րդ հորիզոնականը։
Առաջանության ավարտից երկու տուր առաջ
«Լիվերպուլը» , որը մի քանի ամիս առաջ գտնվում էր մրցաշարային աղյուսակի
վերջին հորիզոնականներում, այժմ 5-րդ տեղի համար պայքարի գլխավոր ֆավորիտն
է, որը պահպանելու համար նրանց հարկավոր է կիրակի օրը հաղթել «Տոտենհեմին»։
«Կարծում եմ, ես դեռ անավարտ գործեր ունեմ «Լիվերպուլում», - ասել է Քեննի Դալգլիշը, ով այդպես էլ չկարողանալով համակերպվել
1991թ. փետրվարին «Հիլսբորոյում» կայացած դժբախտության հետ` հեռացել էր
«Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ - Հնարավորություն ստանալ
վերադառնալ և աշխատել մինչև պայմանագրի ավարտը՝ մեծ հաջողություն է։ Ես
հաջողակ մարդ եմ»։
«Դա իրոք հրաշալի օր էր, երբ ինձ
խնդրեցին կրկին գլխավորել թիմը, և ես լիովին երջանիկ եմ, որ ինձ
հնարավորություն են տվել օգնել ակումբին առաջ գնալ։ Մենք չենք պատրաստվում
գոռալ այն մասին, թե կհաղթենք ինչ-որ բան, կամ կավարտենք մրցաշարը այս կամ
այն տեղում։ Մենք մտադիր ենք միայն ջանասիրաբար աշխատել և անել ամեն ինչ
մեր ուժերի չափով, քանի որ մեծ թվով մարդկանց համար այս ակումբը մեծ
նշանակություն ունի։ Մենք պետք է ապացուցենք, որ զգում ենք նույնը», -
Քեննի խոսքերն է մեջբերում terrikon.com-ը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
|