|
Главная » 2011 » Май » 4 » ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ»
21:49 ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ» |
 Լուսանկարը © ԱՇՈՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ/TOTALFOOTBALL «Բանանց» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Ակումբի ղեկավարությունը Ռաֆայել Նազարյանին հրավիրել է գլխավորել թիմը մինչև ընթացիկ առաջնության ավարտը: Հիշեցնենք, որ Ռաֆայել Նազարյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը: Նազարյանը Հայաստանի ֆուտբոլային շրջանակներում ճանաչված անձնավորություն է: Հանդես գալով հայկական մի շարք ակումբներում Ռաֆայել Նազարյանը մեր Հանրապետության ազգային հավաքականի կազմում անցկացրել է 23 հանդիպում և խփել մեկ գնդակ: Երիտասարդ մասնագետը, ում 36 տարին լրացել է մարտի 26-ին «Բանանցում» աշխատելու փորձ արդեն ունի: 2008-2009 թվականներին աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական: Այնուհետև մարզչական գործնեությունը շարունակել է «Փյունիկ» ակումբում: Իսկ այս տարվա սկզբին Նազարյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ:«Բանանցում» Ռաֆայել Նազարյանին օգնելու են մարզիչ Ռոման Սիմոնյանը և դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալդալյանը: Հաջողության ցանկանանք մարզչական խմբին: Բանանց ՖԱ մամլո ծառայություն
|
Просмотров: 325 |
Добавил: ArmSuro
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|